Ադրբեջանցի բլոգերի փաստաբանը հայտնել է, որ Զեյնալին Մոսկվայում ձերբակալվել է Հայաստանի պահանջով

Լուրեր

12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
Բոլորը

Ադրբեջանցի բլոգեր և ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է Հայաստանի պահանջով։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Ալեքպեր Գարաևը։

Նրա խոսքով՝ Զեյնալին տեղափոխվել է Դոմոդեդովոյի ոստիկանության բաժին։

Փաստաբանը նշել է, որ Զեյնալիին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, սակայն չի մանրամասնել, թե ինչ հոդվածների մասին է խոսքը։

Ավելի վաղ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին նույնպես լրատվամիջոցներին ասել էր, որ բլոգերը ձերբակալվել է Հայաստանի պահանջով։ Նա նշել էր, որ դիմումը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականի մայիսին։ Հայաստանը նրա նկատմամբ մի շարք քրեական գործեր է հարուցել։

«Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 3-ին ես անձամբ հեռախոսով խոսեցի Քյամիլի հետ և հայտնեցի, որ դեսպանությունն արդեն զբաղվում է իր հարցով։ Այն, որ նրան ձերբակալել են Հայաստանի խնդրանքով, չի նշանակում, որ կնստեցնեն ինքնաթիռ և անմիջապես կուղարկեն Երևան։ Այդպես չի լինում։ Այժմ մենք սպասում ենք դատարանի որոշմանը, որը քննելու է, թե որքանով է հիմնավորված հայկական կողմի խնդրանքը»,- ասել էր Ադրբեջանի դեսպանը։