Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը չի քննարկվում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում։ Այս մասին Factor.am-ի՝ ՀՀ վարչապետին ուղղված գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնում են ԱԳ նախարարությունից։ Նոյեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել և հայտարարել, որ Փաշինյանը համաձայնություն է տվել ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալուն։ «Փաշինյանն ու իր իշխանությունն արդեն մեկ …

