Թուրքիայի առաջին տիեզերագնացը և Եվրոպան ներկայացնող անձնակազմի երեք այլ անդամներ հունվարի 18-ին Ֆլորիդայից ուղևորվել են դեպի Միջազգային տիեզերակայան՝ Տեխասի Axiom Space սթարթափի կողմից կազմակերպված վերջին կոմերցիոն առաքելության շրջանակում, գրում են թուրքական լրատվամիջոցները։ ԱՄՆ-ում տեղական ժամանակով 16:49-ին (Թուրքիայի ժամանակով 00:49-ին) SpaceX տիեզերանավն առաջին թուրք տիեզերագնաց Ալփեր Գեզերավջըի հետ հաջողությամբ դուրս է եկել NASA-ի Ֆլորիդայի Քենեդու տիեզերական …

