Ադրբեջանի Մեջլիսի նախագահը հայտարարել է, թե «որոշ երկրներ, Ֆրանսիայի գլխավորությամբ, գործում են Բաքվի դեմ և հայկական լոբբիի շահերն են սպասարկում»

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
Բոլորը

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան Բաքվում անցկացվող Ասիական խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակում հանդիպել է Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Նուրման Քուրթուլմուշին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Գաֆարովան անդրադարձել է ինչպես երկկողմ, այնպես էլ Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի շրջանակում խորհրդարանների գործունեության ուժեղացման կարևորությանը։ Նա շնորհակալություն է հայտնել իր թուրք գործընկերոջը ԵԽԽՎ նախագահին ուղղված նամակի համար, որտեղ բողոք էր արտահայտվել այդ կառույցում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները կասեցնելու վերաբերյալ։

Զրույցի ընթացքում Թուրքիայի ԱԺ նախագահն ափսոսանք է հայտնել ԵԽԽՎ-ի կողմից ադրբեջանական պատվիրակության լիազորությունները վավերացնելուց հրաժարվելու կապակցությամբ՝ անընդունելի համարելով համապատասխան բանաձևը։ Նա նշել է, թե որոշումը հակասում է ԵԽԽՎ-ի բուն էությանը, մինչդեռ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության գործունեությունը ծառայում է հենց կազմակերպության օգտին։ Քուրթուլմուշը ԵԽԽՎ  որոշումը գնահատել է «որոշակի լոբբիստական ​​խմբերի աշխատանքի արդյունք»։

Գաֆարովան էլ անդրադարձել է, իբր, «վերջին շրջանում իսլամատյաց, թուրքատյաց և ադրբեջանատյացուժերի ակտիվացմանը՝ նշելով, որ դա բխում է նրանց մտահոգությունից, որ Ադրբեջանն ազատագրել է իր հողերը օկուպացիայից»։ Ըստ նրա՝ «որոշ երկրներ, Ֆրանսիայի գլխավորությամբ, գործում են Ադրբեջանի դեմ և դրանով իսկ սպասարկում են հայկական լոբբիի շահերը»։

Հիշեցնենք, որ Քուրթուլմուշն ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ քննադատելով ԵԽԽՎ-ի կողմից Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները մեկ տարով դադարեցնելու որոշումը։

«Մենք՝ որպես Թուրքիայի Ազգային մեծ ժողով, կոչ ենք անում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին վճռականորեն պաշտպանել իր կողմից պաշտպանված սկզբունքները, լինել միավորող, ոչ թե պառակտող հարթակ և հաստատել Ադրբեջանի ներկայացուցչական պատվիրակության լիազորությունները»,- ասվում էր փաստաթղթում։

Այս կոչից հետո էլ Թուրքիայի ԱԳՆ-ն էր հայտարարություն տարածել Ադրբեջանի լիազորությունների դադարեցման հետ կապված՝ կոչ անելով «հնարավորինս արագ ուղղել այդ սխալը և կենտրոնանալ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերի ուղղությամբ»։