ԵՄ-ն կչեղարկի «Սիստեմա» ԲԲԸ նախկին փոխնախագահ Սերգեյ Մնդոյանցի դեմ պատժամիջոցները․ Reuters

Լուրեր

15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
Բոլորը

Եվրամիությունը մարտին կչեղարկի ռուսական ֆինանսաարդյունաբերական «Սիստեմա» ԲԲԸ-ի նախկին փոխնախագահ Սերգեյ Մնդոյանցի դեմ սահմանված պատժամիջոցները։ Կչեղարկվեն նաև «Յանդեքսի» համահիմնադիր Արկադի Վոլոժի դեմ պատժամիջոցները, գրում է Reuters-ը։

ԵՄ-ում գործակալության աղբյուրը հայտնել է, որ Մնդոյանցի դեմ պատժամիջոցներըչեղարկելու պատճառ է դարձել այն, որ պատժամիջոցների ցուցակում նրա գտնվելը ճանաչվել է իրավաբանական տեսանկյունից չարդարացված։

Բացի Մնդոյանցից՝ պատժամիջոցներից կազատվեն նաև Սլովակիայի քաղաքացի Յոզեֆ Համբալեկը՝ Եվրոպայում ռուսական «Գիշերային գայլեր» ակումբի ղեկավարը։

Սերգեյ Մնդոյանցը ԵՄ պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել է 2022 թվականի ապրիլին։ Դրա պատճառը նրա կապն էր պատժամիջոցների տակ հայտնված «Սիստեմա» ԲԲԸ-ի և VLM-Invest-ի հետ։

Նույն թվականի դեկտեմբերին գործարարը հայց էր ներկայացրել Լյուքսեմբուրգի Եվրոպական դատարան՝ պահանջելով չեղարկել պատժամիջոցները։ Իր հայցում Մնդոյանցը պնդել է, որ 2012 թվականին ազատվել է «Սիստեմա»-ում աշխատանքից, իսկ 2019 թվականի փետրվարից չի աշխատել VLM-Invest-ում։ Անցյալ տարվա դեկտեմբերին դատարանը բավարարել էր գործարարի հայցը։

Մարտի 15-ից ուժի մեջ կմտնի Վոլոժի, Մնդոյանցի և Համբալեկի նկատմամբ պատժամիջոցների վերացման որոշումը։ Դրանից հետո ԵՄ կառավարությունները կկարողանան անմիջապես ապասառեցնել նրանց ակտիվները։