Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Այս մասին տեղեկացրին Կառավարության մամուլի ծառայությունից: Նիստի ընթացքում Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ելույթով: Փոխվարչապետը մասնավորապես կարևորել է համագործակցությունը մշակույթի ոլորտում և ընդգծել, որ 2024 թվականին ԱՊՀ սպորտային մայրաքաղաքի պատվավոր կարգավիճակ է ստանալու հայկական Գյումրի քաղաքը, որն իր դռները կբացի ԱՊՀ երկրներից՝ գալիք …

