Նախագահը ստորագրել է հրաժարական տալու միջոցով կարգապահական հնարավոր տույժից խուսափած դատավորին կրկին դատավոր նշանակելու հրամանագիրը

Լուրեր

14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
Բոլորը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը երեկ ստորագրել է Սամվել Թադևոսյանին Սնանկության դատարանի դատավոր նշանակելու հրամանագիրը։ Այս մասին տեղեկանում ենք նախագահականի կայքից։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը փետրվարի 14-ին նախագահին առաջարկել էր Սամվել Թադևոսյանին նշանակել Սնանկության դատարանի դատավոր։ Այս դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհուրդն արդեն նիստ է նշանակած եղել, երբ վերջինս, հրաժարականի դիմում է ներկայացրել։

Թադևոսյանի վերաբերյալ կարգապահական գործով անցնում էր ևս երեք այլ դատավոր՝ Տիգրան Պետրոսյանը, Արտակ Բարսեղյանը և Աստղիկ Խառատյանը։ Այս դատավորների վերաբերյալ գործը քննելով՝ ԲԴԽ-ն որոշել է նրանց լիազորությունները դադարեցնել։ Ինչ վերաբերում է Սամվել Թադևոսյանին, վերջինիս վերաբերյալ վարույթը կարճվել է այն հիմքով, որ նա այլևս դատավոր չի եղել։

Այս իրադարձությունները տեղի են ունեցել 2023 թվականի հուլիսին, որից կես տարի անց, փաստորեն, կարգապահական հնարավոր տույժից հրաժարականի միջոցով խուսափած դատավոր Թադևոսյանը կրկին վերադառնում է դատական համակարգ։

Նշենք, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրել էր, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է դիմումատու ընկներության՝ դատարանի մատչելիության իրավունքը։ Մասնավորապես, ըստ ՄԻԵԴ-ի քաղաքացիական դատարանի քննությանը ենթակա գործը այս դատարանի և ոչ մի ատյանի դատավոր վարույթ չի ընդունել։

Սամվել Թադևոսյանին դատավորի թեկնածու ընտրելու հանգամանքին անդրադառնալով՝ ԲԴԽ-ն Factor.am-ին պարզաբանել է, թե տվյալ իրավիճակում առկա չէ օրենսդրական արգելք։

«Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորները, որոնք ունեն դատավորի առնվազն հինգ տարվա փորձառություն: Ի թիվս այլ պահանջների՝ նախկին դատավորների դեպքում անհրաժեշտ է, որ նրանց լիազորությունները դադարեցված չլինեն կարգապահական խախտում թույլ տալու կամ լիազորությունները դադարած չլինեն նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով: Պարոն Թադևոսյանի լիազորությունները չեն դադարեցվել վերոնշյալ հիմքերից որևէ մեկով։ Այսպիսով, Սամվել Թադևոսյանը համապատասխան պահանջները բավարարելով, դիմել է որպես նախկին դատավոր առաջխաղացման ցուցակում ընդգրկվելու համար և Բարձրագույն դատական խորհրդի կողմից 7 կողմ 3 դեմ ձայներով ընգրկվել է»,- հայտնում են ԲԴԽ-ից։

Այսպիսով՝ ստացվում է՝ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցված լինելու դեպքում նրանք կարող են հրաժարականի դիմում ներկայացնել և այս եղանակով խուսափել կարգապահական հնարավոր տույժից, ապա, արդեն որպես պաշտոնավարման ընթացքում տույժ չունեցած դատավոր անցնել դատավոր նշանակվելու համար սահմանված փուլերն ու վերադառնալ դատական համակարգ։ Այս գործընթացքը ո՛չ Բարձրագույն դատական խորհուրդը, և ո՛չ էլ պետության գլուխ հանդիսացող Հանրապետության նախագահը խնդրահարույց չեն համարում։

Արաքս Մամուլյան