ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե Բելգորոդի շրջանում կործանված Իլ-76 ռազմական ինքնաթիռում ուկրաինացի ռազմագերիներ են եղել։ «Հունվարի 24-ին Մոսկվայի ժամանակով մոտավորապես 11:00-ին Բելգորոդի մարզում պլանային թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել Իլ-76 ինքնաթիռը։ Ինքնաթիռում եղել են Ուկրաինայի զինված ուժերի 65 գերեվարված զինծառայողներ, որոնք փոխադրվել են Բելգորոդի մարզ, ինքնաթիռի անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող անձ»,- ասվում …

