Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը

Լուրեր

15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Բոլորը

Հունգարիայի խորհրդարանը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտին՝ այդպիսով վերացնելով Հյուսիսատլանտյան դաշինքին երկրի անդամակցության վերջին խոչընդոտը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հունգարիան դարձել է ՆԱՏՕ-ի 31 երկրներից վերջինը, որը հավանություն է տվել Շվեդիայի հայտին։ Հունվարին Թուրքիայի խորհրդարանը՝ մեկ այլ երկիր, որը երկար ժամանակ հետաձգում էր այս հարցով քվեարկությունը, իր համաձայնությունը տվեց դաշինքին Ստոկհոլմի միանալուն։

Հունգարիայի խորհրդարանի 188 պատգամավոր քվեարկել է Շվեդիայի դիմումի վավերացման օգտին, վեցը՝ դեմ։ Քվեարկությունից հետո Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնն այն անվանել է պատմական օր իր երկրի համար։

«Այսօր պատմական օր է։ Այժմ ՆԱՏՕ-ի բոլոր երկրների խորհրդարանները քվեարկել են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին։ Շվեդիան պատրաստ է ձեռք մեկնել եվրատլանտյան անվտանգության ապահովման գործում»,- գրել է Քրիստերսոնը X-ի իր էջում։

Հիշեցնենք՝ Շվեդիան, որը երկու հարյուր տարի չի միացել ռազմական դաշինքների, Ֆինլանդիայի հետ միասին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 2022 թվականին՝ Ուկրաինայի դեմ ռուսական լայնածավալ ագրեսիայի սկսվելուց հետո։