Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի նոյեմբերի 24-ի որոշման հիման վրա՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազները պատշաճ չեն կատարել իրենց դատավարական պարտականությունները, հանցանք կատարած անձանց մեղավորությունը հաստատելու կամ հերքելու նպատակով ապացույցներ հավաքելու ակտիվ փուլում պատշաճ և …

