ԱՄՆ-ն ու Գերմանիան իսկապես ՌԴ-ի հետ քննարկել են Նավալնիի փոխանակումը․ Reuters

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը մահացավ բանտում, կարող էր ազատ արձակվել բանտարկյալների փոխանակման արդյունքում, գրում է Reuters-ը։

Լրատվամիջոցը մեջբերում է Նավալնիի աջակից Մարիա Պևչիխի՝ նախօրեին արված հայտարարությունները, որ քաղաքական գործիչը մոտ է եղել ազատ արձակմանը բանտարկյալների փոխանակման արդյունքում։ Արևմտյան պաշտոնյաներից մեկը Reuters-ին ասել է, որ Նավալնիի փոխանակման պաշտոնական առաջարկ չի եղել, սակայն նշել է, որ նախնական բանակցություններ ընթացել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Գերմանիայի միջև:

Ռուսական երկու աղբյուրներ էլ Reuters-ին հայտնել են, որ Նավալնիի փոխանակման շուրջ բանակցություններն արդեն ընթացել են, և փոխանակումը սկզբունքորեն համաձայնեցված է եղել։

Քննարկումների մասին տեղյակ ռուսաստանյան աղբյուրներից մեկը լրատվամիջոցին պատմել է, որ փոխանակումը նախատեսված է եղել փետրվարի կեսերին, և որ Նավալնին ու նրա կինը համաձայնել են դրան:

Աղբյուրը նաև հայտնել է, որ գործարար Ռոման Աբրամովիչը մասնակցել է բանակցություններին, ինչպես ավելի վաղ պնդում էր Պևչիխը։

«Ի սկզբանե պլանը նախատեսում էր փոխանակում միայն ամերիկացի լրագրող Գերշկովիչի հետ, և Աբրամովիչը դա քննարկել է Պուտինի հետ: Միակ մարդը, ում հետ Պուտինը պատրաստ էր նրան փոխանակել, Կրասիկովն էր, բայց գերմանացիները կտրականապես դեմ էին, քանի որ դա ամերիկյան խնդիր էր: Երբ Նավալնին հայտնվել է այս պլանի շրջանակում, գերմանացիները, ի վերջո, համաձայնել են»,- ասել է աղբյուրը՝ նշելով, որ ամեն ինչ վերջնականապես հաստատվել է, երբ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը գնացել է ԱՄՆ, որտեղ արդեն քննարկվել են մանրամասները, թե երբ և որտեղ է տեղի ունենալու փոխանակումը։

Կրեմլին մոտ կանգնած աղբյուրն էլ հայտնել է, որ Ռուսաստանն ու Արևմուտքը սկզբունքորեն պայմանավորվել են Նավալնիի և Գերշկովիչի փոխանակման շուրջ, սակայն գործարքի ստույգ մանրամասները դեռ չէին մշակվել։