Բայդենը մինչ հաջորդ երկուշաբթի Գազայում հրադադարի հաստատման հույս է հայտնել

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հուսով է՝ Գազայում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունում մինչև հաջորդ երկուշաբթի հրադադար կհաստատվի, քանզի պատերազմող կողմերը Կատարում մոտեցել են համաձայնությանը, որը ենթադրում է նաև պատանդների ազատ արձակում, գրում է Reuters-ը։

Բայդենը հույս է հայտնել, որ հրադադարը կմեկնարկի օրերի ընթացքում։

«Իմ ազգային անվտանգության հարցերով խորհրդականն ինձ ասել է, որ մենք մոտ ենք դրան։ Մոտ ենք, բայց դեռ չենք հասել դրան։ Հուսով եմ՝ մինչև հաջորդ երկուշաբթի հրադադար կլինի»,- ասել է Բայդենը լրագրողներին։

Reuters-ի փոխանցմամբ՝ ամերիկացի պաշտոնյան, որի անունը չի նշվում, ասել է, որ ԱՄՆ բանակցողները ջանք չեն խնայում մինչև մարտի 10-ը՝ Ռամադանի սկիզբը հրադադարի հասնելու համար: Նույն պաշտոնյան պարբերականին ասել է նաև, որ լավատեսությունն առաջացել է իսրայելցիների և կատարցիների հանդիպումների արդյունքում: