Ուկրաինայում թուրքական Baykar ընկերության՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի շինարարությունը նախատեսվում է ավարտել երկու տարվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլ Բոդնարը։ «Մենք ակնկալում ենք, որ Baykar-ի գործարանի շինարարությունը կավարտվի երկու տարվա ընթացքում»,- դեսպանի խոսքերն է մեջբերում 24 TV-ն։ Նա չի նշել գործարանի կառուցման վայրը՝ դա բացատրելով անվտանգության նկատառումներով: Նախկինում դիվանագետը հայտարարել …

