ՌԴ-ում ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռ է կործանվել

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՌԴ Իվանովոյի մարզում ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռ է կործանվել։ Այս մասին հաղորդում են «112» և «Shot» տելեգրամ-ալիքները, փոխանցում է Meduza-ն։

Ականատեսները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որտեղ երևում է այրվող շարժիչով ինքնաթիռ։ Այն պետք է վայրէջք կատարեր Իվանովո քաղաքի մոտ գտնվող Սևերնի օդանավակայանում, սակայն ընկել է անտառային գոտում՝ Պոդտալիցի գյուղի և Բոգորոդսկոյե գերեզմանատան մոտ։ Դատելով կադրերից՝ ինքնաթիռի շարժիչը վայրէջքի ժամանակ ընկել է։

Ըստ Baza-ի՝ ինքնաթիռում եղել է 12 մարդ։

ՌԴ ՊՆ-ն հաստատել է ինքնաթիռի կործանոման փաստը։

«Մարտի 12-ին Մոսկվայի ժամանակով 13:00-ի սահմաններում պլանային թռիչքի ժամանակ օդ բարձրանալիս Իվանովոյի մարզում կործանվել է ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռը, որում եղել են անձնակազմի ութ անդամներ և յոթ ուղևորներ։ Դեպքի վայրից ստացված զեկույցի համաձայն՝ աղետի պատճառը եղել է ինքնաթիռի թռիչքի ժամանակ շարժիչներից մեկում բռնկված հրդեհը»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։