Գլխավոր դատախազությունը պահանջում է Արագածոտնի նախկին մարզպետից, ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Գլխավոր դատախազությունը երեք հայցադիմումով պահանջում է Արագածոտնի նախկին մարզպետից, ԱԺ նախկին պատգամավորից և բաժնետիրական ընկերության նախկին գլխավոր հաշվապահից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի փետրվարի 27-ին, մարտի 5-ին և մարտի 7-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ երեք հայցադիմումները (վարույթ ընդունված հայցադիմումների քանակը՝ 102):

Մասնավորապես՝ 

  1. Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
  • 4 անշարժ գույք.
  • 1 տրանսպորտային միջոց.
  • 1 մլրդ 121 մլն 258 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
  • 133 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ:
  1. Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲ ընկերության նախկին գլխավոր հաշվապահ Իշխան Վահրադյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
  • 1 անշարժ գույքի գնման իրավունք.
  • 1 տրանսպորտային միջոց.
  •  «Լյուքս Կապիտալ» ՍՊ ընկերությանը տրամադրած փոխառության պահանջի իրավունքի ապօրինի մասը՝ 4 մլն 267 հազար դրամ.
  • 2 մլրդ 254 մլն 304 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 2004-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերեղի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
  • 744 մլն 846 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ: 
  1. Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրի Սահակյանից և նրան փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
  • 3 անշարժ գույք.
  • 1 տրանսպորտային միջոց. 
  • 1 իրավաբանական անձում մասնակցություն
  • Վահագնի թաղամասում գտնվող բնակելի տան ներկայիս շուկայական արժեքի 71 տոկոսը.
  • 602 մլն 789 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
  • 371 մլն 783 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ: