Ալիևն ու Տոկաևը Վարանդայում մանկական ստեղծագործական կենտրոն են բացել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այսօր այցելել է Վարանդա, որտեղ նրան դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այցի ընթացքում նրանք ծանոթացել են քաղաքի զարգացման գլխավոր հատակագծին, որում ներկայացված է նրա նոր տեսքը, ապագա վարչական կենտրոնի, քաղաքային պարկի և այլ կարևոր օբյեկտների էսքիզներն ու նախագծերը։

Հաղորդվել է, որ ներկայում այստեղ լայնածավալ շինարարական և վերականգնողական աշխատանքներ են ընթանում։

Բացի այդ, երկու երկրների նախագահները մասնակցել են «Կուրմանգազիի» անվան մանկական ստեղծագործական կենտրոնի բացման արարողությանը։

Նշենք, որ Ղազախստանի ներդրումներով կառուցված մանկական ստեղծագործական կենտրոնի հիմնարկեքի արարողությունը տեղի էր ունեցել 2023 թվականի մարտին։ Ծրագիրն իրականացրել է ղազախական BI Group շինարարական հոլդինգը։

Նախօրեին տեղի է ունեցել նաև երկու երկրների Բարձագույն միջպետական խորհրդի առաջին նիստը, որին արդյունքներով կողմերը տարբեր ոլորտներում համագործակցության 9 փաստաթուղթ էին ստորագրել։

Էմմա Չոբանյան