Չինաստանի պետական բանկերը խստացնում են ռուս հաճախորդների ֆինանսավորման սահմանափակումները այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը խոստացավ երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանին օգնող կազմակերպությունների նկատմամբ: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրների։ Ըստ Bloomberg-ի՝ առնվազն երկու բանկեր վերջերս ստուգումներ են պատվիրել, մասնավորապես, ուշադրությունը կենտրոնացվել է անդրսահմանային գործարքների վրա: Գործակալության աղբյուրների համաձայն՝ չինական բանկերը կխզեն հարաբերությունները …

