ՌԴ նախագահի ընտրությունների համար ՀՀ-ում հինգ ընտրատեղամաս է բացվել

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանում Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրությունների քվեարկությունը տեղի է ունենում հինգ ընտրատեղամասերում, քվեարկության գործընթացը կազմակերպված է պատշաճ մակարդակով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը․ հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Իհարկե, մենք ամենայն պատասխանատվությամբ ենք մոտեցել քվեարկության գործընթացի կազմակերպմանը Հայաստանում։ Համաձայն օրենսդրության և Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործող ցուցումների՝ ձեռնարկվել են համապատասխան կազմակերպչական քայլեր՝ ապահովելու, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են կատարել իրենց քաղաքացիական պարտքը, կարողանան դա անել հնարավորինս հարմարավետ կերպով։

Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է հինգ ընտրատեղամաս․ երկուսը Երևանում՝ դեսպանատանը և ավիաբազայում, և երեքը Գյումրիում՝ ՌԴ գլխավոր հյուպատոսությունում և 102-րդ ռազմաբազայում»,- հայտնել է դեսպանը։

Հավելենք, որ մարտի 12-ին՝ Կապանում գտնվող Ռուսական կենտրոնում վաղաժամկետ քվեարկություն է անցկացվել։