Ֆրանսիան ՌԴ-ին կխնդրի Ուկրաինայում հրադադար հաստատել Օլիմպիական խաղերի ժամանակ. Մակրոն

Լուրեր

12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
Բոլորը

Ֆրանսիան Ռուսաստանին կխնդրի Ուկրաինայում հրադադար հաստատել  Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը․ գրում է Reuters-ը։

«Սա խաղաղության ուղերձ է, մենք կհետևենք նաև Օլիմպիական կոմիտեի որոշմանը»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։

Միջազգային օլիմպիական կոմիտեն դատապարտել է «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի համակողմանի պատերազմը»։ Այնուամենայնիվ, թույլ է տվել ռուս և բելառուս մարզիկներին մասնակցել Օլիմպիական խաղերին, որոնք տեղի կունենան այս տարի Փարիզում։ Որոշում, որը Ուկրաինան խիստ քննադատության է ենթարկել։

2023 թվականի հունվարին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարեց, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն «ոտնահարում է հազարավոր անմեղ մարդկանց շիրիմները»՝ թույլ տալով ռուս մարզիկներին մասնակցել օլիմպիական խաղերին «չեզոք» կարգավիճակով։

Ավելի վաղ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն էին տարածել, որում «խորը մտահոգություն» էին հայտնում Միջազգային օլիմպիական կոմիտեի՝ 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերին ռուս և բելառուս մարզիկներին թույլ տալու «չեզոք» դրոշի ներքո հանդես գալու առաջարկի կապակցությամբ: