Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը՝ խրախուսելով երկխոսությունն ու բարի կամքի դրսևորումները, ինչպես նաև երկու երկրների միջև վստահության մթնոլորտը խորացնելուն ուղղված ջանքերը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Կանադայի ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունը։ «Կանադան ողջունում է երկու ադրբեջանցի և 32 հայ զինծառայողների ազատ արձակումը և դրական է գնահատում այն …

