Բելգորոդի շրջանում հրետակոծության հետևանքով վիրավորվել է երեք մարդ, այդ թվում՝ մեկ երեխա․ ՌԴ-ն շրջանից շուրջ 10,000 բնակչի կտարհանի

Լուրեր

07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Մարտի 19-ի առավոտյան գնդակոծության է ենթարկվել Բելգորոդի շրջանի Ռազումնոյե գյուղը, շրջանային իշխանությունները հայտնել են երեք զոհի մասին, այդ թվում՝ մեկ երեխայի, փոխանցում է Current Time-ը։

Բելգորոդի շրջանում հրթիռային հարձակման տագնապը հնչել է Մոսկվայի ժամանակով 10:34-ին, 20 րոպե անց տագնապը չեղարկվել է։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը Բելգորոդի շրջանի երկնքում ոչնչացրել են 9 RM-70 Vampire MLRS արկեր։

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ հրետակոծության ժամանակ ծանր վիրավորվել է 14-ամյա մի աղջիկ։

«14-ամյա դեռահասը ստացել է վերին վերջույթի վնասվածք՝ մասնակի անդամահատմամբ, կրծքավանդակի և ձախ ստորին վերջույթի բեկորային վերքեր, իսկ մայրը՝ պարանոցի, որովայնի խոռոչի և ստորին վերջույթների բեկորային վնասվածքներ, երկու տուժածների վիճակը ծանր է։ Գյուղում վիրավորվել է ևս մեկ կին, որը հարձակման պահին եղել է փողոցում, վերին և ստորին վերջույթների բեկորային վնասվածքներ է ստացել»,- ասել է պաշտոնյան։

Ուկրաինայի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել Բելգորոդի շրջանի գնդակոծությունը։

Գլադկովը նաև հայտնել է, որ հրետակոծության վտանգի պատճառով նախատեսվում է մոտ ինը հազար երեխայի տարհանել Բելգորոդից, Շեբեկինսկի շրջանից, Բելգորոդի և Գրայվորոնսկի շրջաններից։ Առաջին 1200 երեխաները կմեկնեն մարտի 22-ին, նրանք կտեղակայվեն Պենզայի, Կալուգայի և Տամբովի ճամբարներում։