Եթե կոմունիկացիաները մեր լեգիտիմ տարածքով չեն անցնում, պետք է լուծումներ գտնենք. Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
Բոլորը

«Առաջին անգամ չի, որ խոսում ենք սահմանազատման անհրաժշտության մասին. իսկ թե ինչո՞ւ Տավուշից՝ կարող է ունենալ մի քանի բացատրություն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Առաջինը՝ կարևոր է այդ գործընթացը սկսել, որովհետև փաստացի մենք կարող ենք հավերժ խոսել սահմանազատման մասին և երբեք չսկսել։ Մեր շահերից է բխում այն սկսելը։ Շատ կարևոր է երկկողմ որոշում կայացնել, թե որ քարտեզներով ենք առաջնորդվում, և այդ որոշումը պետք է նշանակի, որ եթե մի հատվածում իրականացնում ենք սահմանազում, ուրեմն մյուս հատվածներում էլ պետք է իրականացվեն այդ քարտեզներով»,-հավելեց նա։

Ըստ իշխանական պատգամավորի՝  դա չի նշանակի նոր սահմանի ստեղծում, այլ փաստացի եղած սահմանի իրավական ամրագրումը պետք է լինի։

«Որևէ վարչական բնակավայր կամ տարածք, որը Սովետական Հայաստանի սահմաններում է եղել, չենք պատրաստվում որևէ երկրի տալ։ Իսկ եթե սահմանագծման ընթացքում կանցնի որևէ տարածքով, որն այս կամ այն կողմի տիրապետության տակ է, դա պետք է փոխադարձաբար, երկու կողմերի պայմանավորվածությամբ վերադարձվի այս կամ այն կողմին»,- ասաց Արսեն Թորոսյանը։ Ըստ նրա՝  եթե կոմունիկացիաները «մեր լեգիտիմ տարածքով չեն անցնում, պետք է լուծումներ գտնել»։

Մանրամասները՝ տեսանյութում։