Կաշառք ստանալու կասկածանքով երեկ ձերբակալված ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը երկու ամսով կալանավորվել է. Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը։ Այս մասին FactorTV-ի հետ զրույցում ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Հիշեցնենք՝ Աբրահամյանը ձերբակալվել էր երեկ՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։

