ՌԴ ՔԿ-ն պահանջում է ձերբակալել «Կրոկուս»-ի ահաբեկչության գործով ութերորդ անձին

Լուրեր

07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
Բոլորը

Հետաքննությունը պահանջում է ձերբակալել Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով 8-րդ անձին, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Մոսկվայի Բասմանի դատարանում։

«Ալիշեր Կասիմովի վերաբերյալ նյութերը ներկայացվել են դատարան»,- հայտնել են դատարանի մամուլի ծառայությունից։

Մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի Crocus City Hall համերգասրահի վրա հարձակումը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան։ Չորս զինված անձ ներխուժել է շենք և սկսել կրակել մարդկանց վրա: Հարուցվել է քրեական գործ՝ «ահաբեկչություն» հոդվածով։

Բոլոր հանցագործները ձերբակալվել են մարտի 23-ի առավոտյան Բրյանսկի մարզում։ Պարզվել է, որ նրանք Տաջիկստանի քաղաքացիներ Դալերջոն Միրզոևը, Սաիդակրամի Ռաչաբալիզոդան, Շամսիդին Ֆարիդունին և Մուհամմադսոբիր Ֆայզովն են։ Նրանք մեքենայով շարժվել են դեպի ուկրաինական սահման։

Երկուշաբթի գիշերը Մոսկվայի Բասմանի դատարանը նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը մինչև մայիսի 22-ը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ գործով, ընդհանուր առմամբ, կալանավորվել է 11 մարդ։ Նա ընդգծել է, որ այս հանցագործության բոլոր մեղավորները, կազմակերպիչները և պատվիրատուները կպատժվեն։