Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Եվրո 2024-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականն ընդունել է Խորվաթիայի ընտրանուն։ Առաջին խաղակեսից հետո խորվաթները հաղթում են նվազագույն հաշվով։ 13-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հյուրերին առաջ է մղել Անդրե Կրամարիչը։ Այս խաղից առաջ Խորվաթիայի և Հայաստանի ընտրանիներն ունեին 7-ական միավոր, սակայն խորվաթները մեկ հանդիպում պակաս են անցկացրել։