Բլինքենը նախազգուշացրել է Իսրայելին՝ Ռաֆահում ռազմական գործողություն չսկսել

Լուրեր

07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ԱՄՆ վարչակազմը կրկին զգուշացրել է Իսրայելին Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում լայնածավալ ցամաքային ռազմական գործողության դեմ։ ԱՄՆ Պետքարտուղարության փոխանցմամբ՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հանդիպման ժամանակ կրկին դեմ է արտահայտվել Ռաֆահում լայնածավալ ռազմական գործողությանը, ինչը, ըստ նրա, միայն կբարդացնի այս քաղաքում ապաստանած ավելի քան 1,4 միլիոն պաղեստինցի փախստականների՝ առանց այն էլ ծանր վիճակը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բլինքենն ընդգծել է, որ Ռաֆահում ռազմական գործողություն իրականացնելու այլընտրանքներ կան, որոնք կապահովեն ինչպես Իսրայելի անվտանգության շահերը, այնպես էլ պաղեստինցի խաղաղ բնակիչների պաշտպանությունը։

Սպիտակ տունը երկար ժամանակ քննադատում է Ռաֆահում ցամաքային գործողություն իրականացնելու՝ Իսրայելի մտադրությունը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնիսկ բացահայտորեն պահանջել է Իսրայելի ղեկավարությունից պատվիրակություն ուղարկել Վաշինգտոն՝ քննարկելու Ռաֆահի հարձակման հետ կապված մտահոգությունները և Իսրայելին տեղեկացնելու հնարավոր այլընտրանքների մասին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մարտի 25-ին վերջին պահին չեղարկել է իր բանագնացի այցը Միացյալ Նահանգներ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ի աջակցությամբ ընդունել է Իսրայելի վրա ճնշումը մեծացնող բանաձև։ Դրանում Անվտանգության խորհուրդը Գազայի հատվածում վեց ամսվա պատերազմի ընթացքում առաջին անգամ անհապաղ հրադադարի կոչ է արել։

Գալանտի այցը Միացյալ Նահանգներ վաղուց էր ծրագրված և կապված չէր Նեթանյահուի բանագնացի այցի հետ։ Մարտի 25-ին Յոավ Գալանտը հանդիպել է նաև ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։

Գալանտի բանակցությունները ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ նախատեսված են մարտի 26-ին։