Եգիպտոսի անվտանգության ուժերում աղբյուրներն ու ականատեսները Reuters-ին հայտնել են, որ Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող «Ռաֆահ» հսկիչ անցակետի շրջակայքը ենթարկվել է ավիահարվածների։ Պաղեստինյան «Սաֆա» լրատվական գործակալությունն իր հերթին հայտնել է, որ հարձակման հետևանքով վիրավորվել է անցակետի երկու սպա։ Նախօրեին Իսրայելն ավիահարվածներ էր հասցրել նաև հսկիչ անցակետից ոչ հեռու, ինչի հետևանքով դրա աշխատանքը դադարեցվել էր։ …