Գերմանիայում 5 մարդ մեղադրվում է հակառուսական պատժամիջոցները խախտելու մեջ․ նրանք օգնել են Siemens-ի տուրբիններ մատակարարել Ղրիմ

Լուրեր

15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
Բոլորը

Համբուրգի դատախազությունը Գերմանիայի չորս, ինչպես նաև Ֆրանսիայի և Շվեյցարիայի մեկ քաղաքացու մեղադրանք է առաջադրել հակառուսական պատժամիջոցները խախտելու համար՝ Ղրիմ Siemens գազային տուրբինների մատակարարմանը նրանց մասնակցության համար, գրում է Current time-ը։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ 5 մեղադրյալները, օգնելով ներկրնել 111 մլն եվրո արժողությամբ տուրբինները Համբուրգից Սանկտ Պետերբուրգ, իմացել են, որ վերջնակետը լինելու են Ղրիմի երկու էլեկտրակայանները։

Siemens-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը շարունակում է աջակցել իշխանություններին հետաքննության հարցում: Հաղորդվում է, որ կասկածյալներից մեկը դեռևս աշխատում է ընկերությունում: Հինգն էլ վիճարկում են մեղադրանքները։

Դեռևս 2017 թվականի հուլիսի սկզբին հայտնի էր դարձել, որ պատժամիջոցները շրջանցելով՝ Ղրիմ են մատակարարվել չորս հզոր Siemens գազային տուրբիններ։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 213 մլն եվրո (մեկ տուրբինի արժեքը, ըստ փաստաթղթի, կազմում է 27,95 մլն եվրո), յոթ տուրբիններից միայն չորսն է առաքվել Ղրիմ։

Դրանից հետո Siemens-ը դատի էր տվել ռուսական երկու ընկերություններին, որոնք «Ռոստեխի» մասնաճյուղերն են՝ պահանջելով վերադարձնել բոլոր տուրբինները և անվավեր ճանաչել վաճառքի գործարքները: Մոսկվայի արբիտրաժային դատարանը մերժել էր այս հայցը։