Բաքվում հայտարարում են Ադրբեջանի անվտանգությանը սպառնացող վտանգի մասին՝ մեղադրելով Արևմուտքին

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացները չեն շրջանցում Ադրբեջանին, և գաղտնիք չէ, որ այսօր էլ երկրում կայունությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգ կա։ Այս մասին ադրբեջանական պարբերականներից մեկում հրապարակված հոդվածում գրել է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության պետ Ալի Նագիևը։

Նա նշել է, որ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակն ուղեկցվում է ռուս-ուկրաինական պատերազմով և այլ արյունալի բախումներով։ Այն իր հերթին «ոչ միայն լուրջ ազդեցություն է թողնում աշխարհակարգի վրա, այլև հանգեցնում է ավելի բարդ գործառնական միջավայրի»։

«Մեր հանրապետության՝ օրեցօր աճող հեղինակությունը գլոբալ մասշտաբով, ներառյալ՝ այն բարենպաստ պայմանները, որոնք ստեղծված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, լրջորեն մտահոգում են մի շարք արևմտյան երկրների, շրջանակների, որոնց նպատակը տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովումը չէ, և որոնք գործում են երկու երկրների սահմանին «դիտորդական առաքելություն» անվան տակ (նկատի ունի ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը – խմբ․)»,- գրել է Նագիևը։

Նա հավելել է, որ դա, իբր, «մտահոգում է հատկապես Ֆրանսիային, որը միջնորդական առաքելություն էր ստանձնել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, սակայն փաստորեն միակողմանի դիրքորոշմամբ երկար տարիներ հովանավորել է Հայաստանին և նրան ցուցաբերել համակողմանի աջակցություն»։

Հավելենք, որ Արևմուտքի, հատկապես՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության ու Ֆրանսիայի դեմ տարվող Բաքվի արշավի շրջանակում նախօրեին էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն էր հերթական հայտարարությունը տարածել՝ նշելով, թե ԵՄ դիտորդական առաքելությունը, իբր, «օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք»։

Էմմա Չոբանյան