Գերմանիան ավելացնում է զենքի սեփական պաշարները. Bloomberg

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Գերմանիան ծրագրում է մոտ ապագայում զենքի գնման մի շարք խոշոր պայմանագրեր կնքել։ Այսպիսով, Գերմանիան ձգտում է բարձրացնել սեփական անվտանգության մակարդակը, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկին։

«Դա անհրաժեշտ է անել՝ հաշվի առնելով Ռուսաստանի սպառնալիքային ֆոնը և երկար չմտածել դրա շուրջ։ Դա միամտություն կլիներ»,- ասել է Հաբեկը։

Հրապարակման մեջ նշվում է, որ 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը ստիպել է Գերմանիային վերանայել իր մոտեցումը պաշտպանության հարցում և մեծացնել դրա վրա ծախսերը։

Գերմանիայի կառավարությունը 100 միլիարդ եվրոյի հատուկ հիմնադրամ է ստեղծել գերմանական զորքերի արդիականացման համար, և այդ գումարի 80%-ն արդեն իսկ հատկացվել է։ Հաբեկն ասել է, որ աշխատում է այլընտրանքային ֆոնդերի ուղղությամբ, որպեսզի գերմանական ընկերությունները կարողանան մեծ զենքի պատվերներ ծրագրել:

Պաշտոնյան հավելել է, որ զենքի գնման հաստատման գործընթացները հաճախ չափազանց երկար են և պետք է արագացվեն:

«Կվերանայվեն նաև երկակի նշանակության ապրանքների կանոնները, որոնք կարող են օգտագործվել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական նպատակներով»,- վստահեցրել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը։