ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրասիայի և Եվրոպայի բյուրոյի ղեկավարի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին Կոնգրեսում «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով լսումների ժամանակ ունեցած ելույթում նշեց, որ ԱՄՆ-ն ու գործընկերներն աշխատել են՝ արձագանքելու իրավիճակին Արցախում։ Նա նշեց, որ ամիսներ շարունակ իրավիճակը ծայրահեղ էր Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ու ավելի վատացավ հումանիտար իրավիճակը սեպտեմբերի ռազմական գործողությունների հետևանքով։ «Սա հանգեցրեց, որ …

