Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծության պատճառով անջատվել է էլեկտրամատակարարման գծերից մեկը. Էներգոատոմ

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Ուկրաինական «Էներգոատոմ» ընկերությունը հայտնում է, որ ապրիլի 4-ին ռուսական գնդակոծության հետևանքով անջատվել է Զապորոժիեի ատոմակայանի արտաքին էլեկտրամատակարարման գծերից մեկը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Էներգոատոմ»-ի տվյալներով՝ 330 կՎ լարման գիծը դադարեցրել է աշխատանքը, սակայն երկրորդը՝ 750 կՎ հզորությամբ, շարունակում է գործել։

Ըստ հաղորդագրության՝ անջատումը «կրկին սպառնում է արտակարգ իրավիճակ ստեղծել ժամանակավորապես օկուպացված Զապորոժիեի ԱԷԿ-ում, քանի որ եթե ներքին էներգահամակարգի հետ կապված վերջին գիծն անջատվի, կայանը կհայտնվի հերթական բելքաութի շեմին, ինչը կայանի անվտանգ շահագործման պայմանների լուրջ խախտման կհանգեցնի»։

Մարտի վերջին «Էներգոատոմ»-ը հայտնել էր, որ ռուսական օկուպացիայի սկզբից ի վեր ատոմակայանն ութ ամբողջական հոսանքազրկում է ապրել, իսկ մեկը՝ մասնակի։

Զապորոժիեի ատոմակայանը, որը գտնվում է Դնեպրի ձախ ափին, գրավված է ռուսական զորքերի կողմից։ Գետի աջ ափը շարունակում է մնալ Ուկրաինայի վերահսկողության տակ։