«Սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության պարագաներ հայթայթելն օրեցօր ավելի դժվար է դառնում, ամեն օր մտածում ենք՝ ինչ ու որտեղից գնենք»,- Արցախում ապրող Տաթևիկ Խաչատրյանը պատմում է՝ այս խնդրին բախվում է ոչ միայն ինքը, այլ նաև ավելի քան 120 հազար արցախցիներ։ Շուրջ կես տարուց ավելի շրջափակման մեջ գտնվող արցախցիների հումանիտար խնդիրներն ավելի են սրվել երեկվա միջադեպից …