Ավարտվել է Նորատուսի 27–ամյա բնակչի կողմից, բռնություն գործադրելու սպառնալիքով, ոստիկանության ծառայողի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Ինչպես տեղեկացնում են Քննչական կոմիտեից, հիմնավորվել է, որ 2023 թ․ դեկտեմբերի 19-ի առավոտյան Սևանա լճում Նորատուս բնակավայրի շուրջ 50 դիմակավորված բնակիչներ առերևույթ հանցավոր արարքներ են կատարել Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայողների և «Սևան ազգային …

