Օրենբուրգի մարզում Ուրալ գետի մակարդակի հետագա բարձրացում է կանխատեսվում

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Ռուսաստանի Օրենբուրգի երկրամասում, որը տուժել է աղետալի ջրհեղեղից, Ուրալ գետի ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ, առաջիկա 24 ժամում տարածաշրջանում կարող է ջրի տակ մնալ ևս 3,5 հազար բնակելի շենք, հայտնում է երկրամասի կառավարության մամուլի ծառայությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Առաջիկա 24 ժամվա ընթացքում կանխատեսվում է Ուրալ գետի ջրի մակարդակի հետագա բարձրացում և 7 մունիցիպալիտետի 25 բնակավայրերի 3580 բնակելի շենքերի, 3950 կենցաղային հողատարածքների հեղեղում»,- ասվում է հաղորդագրության մեջ

Օրենբուրգի շրջանի վարչակազմը նշել է, որ Ուրալ գետի ջրի մակարդակն ավելացել է 32 սմ-ով անցած գիշերվա ընթացքում։

«Ապրիլի 11-ի ժամը 6:00-ի դրությամբ՝ գետի ջրի մակարդակը եղել է 1054 սմ, վտանգավոր ցուցանիշը գերազանցվել է 124 սմ-ով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իշխանությունները բնակչությանը կոչ են արել տարհանվել հեղեղված տարածքներից։

Վերջին տվյալներով՝ Օրենբուրգի մարզում շուրջ 12 հազար տուն մնացել է ջրի տակ։