ՌԴ հարվածից ավերվել է Կիևի ամենամեծ ՋԷԿ-ը․ հարակից բնակավայրերի բնակիչներին կոչ են արել փակել պատուհանները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
Բոլորը

Ուկրաինական «Ցենտրէներգո» էներգետիկ ընկերության դիտորդական խորհրդի ղեկավար Անդրեյ Գոտան «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ին հայտնել է, որ ռուսական հարվածի հետևանքով ամբողջությամբ ավերվել է Կիևի մարզի խոշորագույն «Տրիպոլիի» ջերմաէլեկտրակայանը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ «բոլոր աշխատակիցները, որոնք գնդակոծությունների ժամանակ աշխատանքի են եղել, ողջ են»։

Գոտան ասել է, որ հարվածի հետևանքով զանգվածային հրդեհ է գրանցվել տուրբինային բաժնում, որի դեմ այժմ պայքարում են հրշեջ ծառայությունները։

«Ցենտրէներգոն» այժմ կորցրել է էլեկտրաէներգիայի արտադրության ամբողջ հզորության 100%-ը. այս տարվա մարտի 22-ին ռուսական հարվածն ամբողջությամբ ոչնչացրեց Խարկովի մարզում գտնվող «Զմիևսկայա» ՋԷԿ-ը, իսկ 2022-ին ռուսները գրավել էին Դոնեցկի շրջանի «Ուգլեգորսկայա» ՋԷԿ-ը։

Կիևի շրջանային վարչակազմի ղեկավար Ռուսլան Կրավչենկոն իր Telegram-ի ալիքում հայտնել է, որ «տարածաշրջանի էներգետիկ օբյեկտներից մեկում» բռնկված հրդեհը մասնակիորեն մարվել է։ Կրավչենկոյի խոսքով՝ էներգետիկները կարողացել են արագորեն նորից միացնել ցանցը, ուստի շրջանի բնակիչները շարունակում են էլեկտրաէներգիա ստանալ։ Վերականգնվել է նաև ջրամատակարարումը։

«Տրիպոլիի» ՋԷԿ-ի վրա հարձակման մասին ավելի վաղ հայտնել էին ուկրաինական լրատվամիջոցները։ Մոտակա Ուկրաինկա քաղաքի ղեկավարը բռնկված հրդեհի պատճառով բնակիչներին կոչ է արել փակ պահել պատուհանները։

«Ցենտրէներգոյի» կայքում հրապարակված հաղորդագրությունում ասվում է, որ «Տրիպոլիի» ՋԷԿ-ի շինարարությունը սկսվել է 1967 թվականին, իսկ վերջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1972 թվականին։

Մանրամասները՝ տեսանյութում