Նոյեմբերի 23-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի շենքերից մեկի մոտակա ավտոտնակից գողացել են մոտ 2 300 000 դրամ. տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժանմունքի և Արմավիրի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի 44-ամյա բնակիչը: …

