«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով: Ասուլիսը տեղի կունենա մարտի 12-ին, կմեկնարկի 12։00-ին: Վարչապետին հարցեր հղելու հնարավորություն կունենան մի քանի տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

