Տաջիկստանի ԱԳՆ-ն դատապարտել է «Կրոկուս»-ում ահաբեկչության գործով մեղադրյալների խոշտանգումները

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուխրիդինն ասել է, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները «Կրոկուս սիթի հոլլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունը հետաքննելիս պետք է պահպանեն միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, հատկապես՝ անմեղության կանխավարկածի և խոշտանգումների արգելքի վերաբերյալ։ Այս մասին նա ասել է ապրիլի 12-ին Մինսկում՝ ԱՊՀ-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստում, գրում է Meduza-ն։

«Ահաբեկչական գործողության ենթադրյալ հեղինակներին կալանավորելու կադրերի ցուցադրումը բաց տեղեկատվական տարածքում անընդունելի է։ Նրանց նկատմամբ խոշտանգումների կիրառմամբ ձեռք բերված խոստովանությունների գինը բոլորին քաջ հայտնի է»,- ասել է նախարարը։

Նա նաև նշել է, որ «չմտածված տեղեկատվական արշավի» արդյունքում «բացասական ընկալում է ձևավորվում Տաջիկստանի քաղաքացիների և տաջիկների նկատմամբ, ինչն անընդունելի է»։

Ըստ նրա՝ Տաջիկստանն ակնկալում է, որ ահաբեկչության հետաքննությունը կլինի անաչառ և արդար, և կպատժվեն բոլորը՝ «կազմակերպիչները, մեղավորները, հանցակիցները և նրանք, որոնք պատվիրել են այդ սարսափելի հանցագործությունը»։