Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Նիկոլայ Եվմենովը պաշտոնանկ է արվել։ Այս մասին հայտնել են ռուսական «Ֆոնտանկա» և «Իզվեստիա» հրատարակությունները՝ հղում անելով սեփական իրազեկ աղբյուրներին։ Այս ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ Հյուսիսային նավատորմի հրամանատար Ալեքսանդր Մոիսեևը նշանակվել է ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։ Պաշտոնապես ՌԴ ՊՆ-ն կադրային փոփոխությունների մասին չի հայտնել։ …

