Ո՞ւր է ՀՀ կառավարության ակնկալած շահույթը․ ԶՊՄԿ-ի բաժնեմասերն արգելանքի տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունը 2023 թվականին շահաբաժին չի ստացել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունից։ Այս մասին Factor.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ ՀՀ-ն ընկերության 21,87 % բաժնետերն է։

Մինչդեռ, հիշեցնենք, անցած տարեվերջին ՏԿԵ փոխնախարար Հովհաննես Հարությունյանը լրագրողներին հայտարարել էր, թե ԶՊՄԿ-ից շահույթի պետական մասնաբաժինը «բավականին շոշափելի» գումար է լինելու։

Ուշագրավ է, որ ԶՊՄԿ-ն մինչ օրս չի հրապարակել իր ֆինանսական հաշվետվությունը և հայտնի չէ, թե ինչքան շահույթ է ունեցել ընկերությունը։ 2022 թվականին, ըստ այդ տարվա հաշվետվության, ընկերության շահույթը 94,6 մլրդ դրամ է կազմել։

Նկատենք, որ խոշոր հարկատուների վերաբերյալ ՊԵԿ-ի տվյալների համաձայն՝ 2022 թվականի համեմատ՝ 2023-ին ԶՊՄԿ-ի վճարած շահութահարկը գրեթե կիսով չափ պակասել է և կազմել 18 մլրդ դրամ։

Հիշեցնենք, որ 2023 թվականի նոյեմբերին ԶՊՄԿ-ի բաժնետերերի կազմում փոփոխություն էր տեղի ունեցել․ ԱՄՆ պատժամիջոցների «սև ցուցակում» հայտնված ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի որդին՝ Գլեբ Տրոցենկոն դադարել էր լինել ԶՊՄԿ-ի իրական շահառու։ Նրա փոխարեն Հայաստանի պետռեգիստրում որպես իրական շահառու է գրանցվել ՌԴ քաղաքացի Սվետլանա Երշովան՝ 47,6% մասնաբաժնով։ Վերջինը, սակայն, Ռոման Տրոցենկոյի հետ փոխկապակցված անձ է․ ռուսական մամուլի համաձայն՝ նախկինում նա Ռոման Տրոցենկոյին պատկանող AEON Corporation-ի փոխնախագահն էր։ 

ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 11,9%-ը պատկանում է ՌԴ քաղաքացի Միրզաազիզ Մուսախանովին: Կոմբինատի մնացած սեփականատերերի անունները հայտարարագրում չկան, ըստ երևույթին՝ նրանց մասնաբաժինները 10%-ից փոքր են։

Ավելի վաղ՝ 2023-ի հոկտեմբերին, ընկերության իրական շահառուների ցանկից դուրս էր եկել նաև ՌԴ նախագահի նախկին խորհրդական, Ուկրաինայում ՌԴ նախկին դեսպան Միխայիլ Զուրաբովը, որին պատկանում էր բաժնետոմսերի 12,49%-ը։ Զուրաբովը 2020 թվականից դատական տարբեր հայցերով վիճարկում էր կոմբինատի բաժնետոմսերի 60%-ը Տրոցենկոյին վաճառելու գործարքը, որի արդյունքում էլ ՀՀ կառավարությունն էր բաժնետոմսեր նվեր ստացել։ Ռուս քաղաքական գործչի մի քանի հայցեր արդեն մերժվել են։ Չնայած դրան՝ դատարանում պայքարը շարունակվում է։ 

Զուրաբովը ԶՊՄԿ-ում իր բաժնեմասը տնօրինում էր հայաստանյան «Զանգեզուր մայնինգ» և «Մուն մեթալս» ու Կիպրոսում գրանցված Walnort Finance Limited ընկերությունների միջոցով։ ՀՀ պետռեգիստրի համաձայն՝ հայկական ընկերությունները նա վաճառել է անցած տարի օգոստոսին (ըստ ամենայնի՝ վաճառել է նաև Walnort Finance Limited-ը, որի անունը ԶՊՄԿ-ի իրական շահառուների ցանկից անհետացել է)։

ԶՊՄԿ-ի դեմ դատական հայցերը ներկայացվել են «Զանգեզուր մայնինգ» ընկերության անունից։ Վերջինը դատարանը ստացել է 2023-ի ապրիլին, և այս գործի (ՍԴ/0700/02/23) քննությունը մինչ օրս շարունակվում է։ Ընդ որում, անցած տարի նոյեմբերին երկրորդ անգամ արգելանք է դրվել ԶՊՄԿ-ի կանոնադրական կապիտալում առկա բաժնեմասերի վրա։

Գայանե Խաչատրյան