ՀՀ կառավարությունը շուտով մասնակցություն կունենա ևս մեկ հանքարդյունաբերող ընկերությունում

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ-ն դիտարկում է հանքարդյունաբերական խոշոր ընկերություններից ևս մեկում փայաբաժին ունենալու հարցը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց մեր այս տեղեկությունը։

«Այս պահին դեռ չէ, բայց՝ շուտով»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ բանակցություններ են ընթանում և ընկերության անունը առայժմ հրապարակման ենթակա չէ։

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետությանն է պատկանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 21․875 % բաժնեմասը։

Ըստ Հ․ Հարությունյանի՝ թեև պետական բյուջեն իր բաժին շահույթը չի ստացել ԶՊՄԿ-ից, սակայն դա «բավականին շոշափելի գումար է լինելու․ «Կառավարությունն առաջին անգամ այս տարիների ընթացքում ուղիղ որպես դիվիդենտ հանքարդյունաբերող կազմակերպությունից եկամուտ կստանա»։

Կառավարությունը 12.5 % մասնակցություն պետք է ունենա նաև «Լիդիան Արմենիա» ընկերությունում, որը պատրաստվում է շահագործել Ամուլսարի ոսկու հանքը։ Թեև այդ մասին հուշագիրը ստորագրվել է 2023 թ-ի փետրվարին, սակայն մինչ օրս բաժնեմասը փոխանցված չէ։ Փոխնախարարն այդ հանքամանքը բացատրեց նրանով, որ հուշագրի շրջանակներում նախապատրաստական աշխատանքներ են շարունակվում։

«Կառավարության կողմից բաժնեմաս ստանալը ինքնանպատակ պրոցես չի, այն իր հետ ենթադրում է բոլոր տեսակի պատասխանատու և հաշվետվողական գործիքները, որոնցով օժտված կլինի կառավարությունը։ Այսինքն՝ բաժնետեր լինելն իր հերթին պատասխանատվություն է։ Օրինակ՝ ենթակառուցվածքների անվտանգության մասով մենք պետք է հասկանանք՝ արդյո՞ք այդ պրոցեսները, ինչ պետք է տեղի ունենա, անվտանգ են, բնապահպանական հարցերը բոլորը փարատված են, դրանից հետո ֆինանասավորման պրոցեսները կբացվեն, և դրանից հետո նոր տեղի կունենա բաժնետոմսերի փոխացումը»,- ասաց Հարությունյանը։ 

Գայանե Խաչատրյան