Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին Բաքվում Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Թբիլիսին լիովին աջակցում է տարածաշրջանում խաղաղությանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանացմամբ՝ նա նշել է, որ Վրաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել երկարաժամկետ խաղաղություն ապահովելուն, կառուցողական համագործակցության խթանման գործընթացին։ «Մենք հուսով ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով համաձայնության կգան և …

