Բաքուն պետք է զիջումների գնա ԵԽԽՎ վերադառնալու համար․ Ադրբեջանի հարցով համազեկուցող

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Ադրբեջանի հարցով համազեկուցող, նորվեգացի պատգամավոր Լիզ Քրիստոֆերսենը հայտնել է, որ Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադառնալու հարցի հետ կապված։

«Մենք ցանկանում ենք տեսնել Ադրբեջանին Վեհաժողովում, բայց դրա համար Ադրբեջանի իշխանությունները պետք է որոշակի զիջումների գնան»,- ասել է Քրիստոֆերսենը VOA-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում։

Հարցին՝ որո՞նք են այդ զիջումները և ի՞նչ պայմաններ պետք է առաջադրի ԵԽԽՎ-ն, պատգամավորը պատասխանել է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է համագործակցեն Վեհաժողովի հետ և պայմաններ ստեղծեն համազեկուցողների համար երկրում ազատ աշխատելու, այդ թվում՝ բանտեր այցելելու համար։ Ադրբեջանը նաև պետք է կատարի իր պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում։

Երբ անցյալ տարվա հունիսի 3-7-ին Ադրբեջանի հարցով մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներն այցով Բաքվում էին, նրանց թույլ չեն տվել այցելել քաղաքական դրդապատճառներով բանտարկված անձանց։ Լիզ Քրիստոֆերսենը պատմել է, որ թեև Ադրբեջանի արդարադատության նախարարն իրենց տեղեկացրել է, որ հաջորդ այցի ժամանակ հնարավորություն կտրվի այցելել բանտեր, սակայն անցյալ տարվա նոյեմբերի 20-21-ի այցի ընթացքում կրկին թույլ չեն տվել։ Բացի այդ, Ադրբեջանի հարցով երկու համազեկուցողներին՝ Հաննա Բարդելին ու Փոլ Գավանին, ընդհանրապես թույլ չեն տվել մուտք գործել երկիր։

Նա նաև նշել է, որ կարևոր է լուծել Ադրբեջանի մասին զեկույցում նշված մի շարք մտահոգիչ խնդիրները և հավելել, որ այն կարող են քննարկել ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության վերադարձից հետո։

Ապրիլի 15-ից մեկնարկել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որին Ադրբեջանը չի մասնակցում։ Ձմեռային նստաշրջանի ընթացքում՝ հունվարի 24-ին, ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել է չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ՝ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ էր քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ էր մնացել։

Էմմա Չոբանյան