ՌԴ ԱԳՆ-ն՝ ԵՄ դիտորդական առաքելությանը Կանադայի ներկայացուցչի միանալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
Բոլորը

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Հայաստանում ԵՄ առաքելության միջոցով ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի ուժերին ներգրավում է Հարավային Կովկաս։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայատարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Արձագանքելով ՀՀ-ում ԵՄ առաքելությանը Կանադայի ներկայացուցչի միանալուն՝ նա ասել նշել է, թե անհասկանալի է նման որոշման հավելյալ արժեքը։

«Օտտավայի՝ առաքելությանը միանալն արդեն անցել է գործնական հարթակ։ Օրերս Հայաստան է ժամանել, այսպես կոչված, Կանադայից փորձագետ։ Պարզ չէ, թե որն է նման որոշման հավելյալ արժեքը, որքանով է այն պահանջված հայերի կողմից։ Թող իրենք մեկնաբանեն։ Մենք նշում ենք ԵՄ ներկայության լիակատար անարդյունավետությունը տեղում միջադեպերի կանխարգելման առումով, ամեն օր ավելի ու ավելի ենք համոզվում, որ ԵՄ-ն որևէ դրական ներդրում չունի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում»,- ասել է Զախարովան։

Մանրամասները՝ տեսանյութում: