Հակակոռուպցիոն դատարանը` նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի, այսօր սկսեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի և նրա կնոջ` Զարուհի Բադալյանի ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով Դատախազության հայցադիմումի քննությունը: Հայցադիմումի քննության ընթացքում դատախազ Գևորգ Քոչարյանը թվարկեց նաև այն դրամական փոխանցումները, որոնք կատարվել են որպեսզի վճարվի Ռոբերտ Քոչարյանի գրավի գումարը: Հիշեցնենք, որ այն ժամանակ, երբ ՀՀ …

