ԱՄՆ Կոնգրեսին նամակ է ներկայացվել՝ առաջիկա լրացուցիչ ֆինանսավորման օրինագծում Հայաստանին ուղղված անվտանգային աջակցություն ներառելու կոչով։ «Ես ստորագրել եմ երկկուսակցական երկպալատ նամակը՝ ուղղված Կոնգրեսի առաջնորդներին՝ կոչ անելով նրանց առաջիկա լրացուցիչ ֆինանսավորման օրինագծում ներառել Հայաստանին անվտանգային աջակցություն»,- գրել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնը X-ի իր էջում։ Նա նշել է,որ ամերիկյան աջակցությունը չափազանց կարևոր է Ադրբեջանի հետագա ագրեսիան զսպելու …

