Մեծ պատերազմի սպառնալիք․ Իրան-Իսրայել առճակատումը կբերի՞ գլոբալ բախումների. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
Բոլորը

Երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկ․ վերլուծաբանների մի մասն այսպես շտապեցին գնահատել Իրանի և Իսրայելի ուղիղ ու անմիջական ռազմական հարվածները։

Իսրայելը, որը հոկտեմբերից սկսած Գազայի հատվածում ռազմական գործողություն է իրականացնում՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորմանը չեզոքացնելու նպատակով, օրեր առաջ ռմբակոծեց Դամասկոսում Իրանի հյուպատոսությունը։ Դա պատճառ դարձավ, որ Իրանն ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը հարյուրավոր ԱԹՍ-ներ և հրթիռներ արձակի Իսրայելի ուղղությամբ։ Իրանի հարձակումը լուրջ հետևանքներ չունեցավ՝ ԱԹՍ-ների ու հրթիռների գերակշիռ մասը Իսրայելն ու դաշնակիցները ոչնչացրեցին օդում։

Իր հերթին, պաշտոնական Իրանն այսօր արդեն հայտարարում է, որ Իսրայելին հարվածելուց հետո Թեհրանը Վաշինգտոնին տեղեկացրել է, որ հետագա լարվածության չի ձգտում։ ԱԳ նախարար Աբդոլահիանը Նյու Յորքում է՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։ Նա պատմել է, թե Իսրայելին հարվածելու գործողությունից առաջ ամերիկյան կողմին հստակ ասել են, որ տարածաշրջանում ամերիկյան ռազմական բազաներն ու շահերը չեն թիրախավորվի։

Հետաքրքիր է, որ 1980 թվականից ԱՄՆ-ն և Իրանը դիվանագիտական հարաբերություններ չունեն, բայց Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատունը ներկայացում է ԱՄՆ-ի շահերը։ Ի դեպ, թեև Վաշինգտոնն աջակցում է Իսրայելին, սակայն չի խրախուսել Իսրայելի պատասխան հարվածները՝ ԱԹՍ-ների հարձակմանն ի պատասխան։

Արդյո՞ք Իրանի և Իսրայելի հարաբերություններում այս բռնկումը հաջողությամբ տեղայնացվել է, և մեծ պատերազմը բացառվա՞ծ է Մերձավոր Արևելքում։ Factor TV-ի հրավիրած քննարկմանը մասնակցում են Նելլի Մինասյանը՝ թուրքագետ, Արմեն Պետրոսյանը՝ տարածաշրջանային հարցերով փորձագետ, Գարիկ Միսակյանը՝ իրանագետ, Արմեն Վարդանյանը՝ իրանագետ, Դավիթ Կարապետյանը՝ միջազգայնագետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան