Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելն «ահաբեկչական պետություն» է, որը ռազմական հանցագործություններ է կատարում և խախտում է միջազգային իրավունքը Գազայի հատվածում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Էրդողանը կրկնել է իր տեսակետը, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն ահաբեկչական չէ՝ հավելելով, որ այն պաղեստինցիների կողմից ընտրված քաղաքական կուսակցություն է։ Թուրքիայի նախագահը իշխող «Արդարություն և զարգացում» …