Մենք ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ․ Կարո Փայլան

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի նախկին պատգամավոր Կարո Փայլանը X-ում գրառմամբ ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

«109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը։ Սկզբում հայ մտավորականներին, ապա ամբողջ հայ ժողովրդին տեղահանեցին իր հինավուրց հողերից ու կոտորեցին։ Ես հարգանքով եմ հիշում նրանց, որոնք կորցրել են իրենց կյանքը Հայոց ցեղասպանության ժամանակ։ Աստված նրանց հոգին լուսավորի»,- գրել է Փայլանը։

«Ես դատապարտում եմ Հայոց ցեղասպանության մեղավորներին։ Ես խոնարհվում եմ ժամանակաշրջանի բոլոր բարեխիղճ պետական ​​պաշտոնյաների հիշատակի առաջ՝ ի դեմս Քյութահիայի նահանգապետ Ֆաիկ Ալի Օզանսոյի, որոնք իրենց կյանքի գնով չկատարեցին ցեղասպանության որոշումը։ Լիզեի շրջանի կառավարիչ Հուսեյն Նեսիմի բեյը սպանվել է, քանի որ դեմ է եղել հայերի տեղահանությանը և ջարդերին։ Մենք պետք է այս երկիրը դարձնենք Հուսեյն Նեսիմի բեյերի երկիր, ոչ թե Թալաթ փաշաների»,- հավելել է նա։

Փայլանը նաև նշել է, որ 109 տարի անց Թուրքիայում քայլում են Ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անունը կրող փողոցներով ու երեխաներին ուղարկում Թալեաթ փաշայի անունով դպրոցներ։

«Մենք ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այսօր Գերմանիայում լինեին Հիտլերի անունով փողոցներ, և եթե երեխաները սովորեին Հիտլերի անվան դպրոցներում»,- գրել է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավորը։